Միխեիլ Սարջվելաձեն շնորհավորել է տարեցների տուն-պանսիոնատի շահառուներին Տարեցների միջազգային օրվա առթիվ
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է։ Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն խորհրդարանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի և Իմերեթիի պետական լիազոր Լևան Զալկալիանիի հետ եղել է Քութայիսիի տարեցների տուն-պանսիոնատում, որտեղ շնորհավորել է շահառուներին միջազգային օրվա կապակցությամբ։
Նախարարը պանսիոնատում ծանոթացել է տարեցների կարիքներին և բժշկական ծառայությունների որակին։
Նրա խոսքով, տարեցների իրավունքների պաշտպանությունը, նրանց առողջապահական բարձրակարգ ծառայություններ մատուցելը պետության կարեւոր առաջնահերթություններից է։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։