Միխեիլ Սարջվելաձեն Ռուխի հանրապետական հիվանդանոցի անձնակազմին է ներկայացրել նոր տնօրենին
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն գտնվում էր Զուգդիդիում, Ռուխի հանրապետական հիվանդանոցում։
Միխեիլ Սարջվելաձեն ծանոթացել է բուժհաստատությունում տիրող իրավիճակին, հանդիպում է անցկացրել կլինիկայի անձնակազմի հետ և նրանց հետ քննարկել հիվանդանոցի զարգացման ծրագրերը։
Միխեիլ Սարջվելաձեն աշխատակիցներին ներկայացրել է կլինիկայի նոր տնօրենին. Ռուխի հանրապետական հիվանդանոցը կղեկավարի Սերգո Փիփիան, ով նախկինում ղեկավարել է կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը։
Առողջապահության նախարարը շեշտը դրեց Ռուխի հանրապետական հիվանդանոցի՝ որպես օկուպացիոն գծի մոտ գտնվող բուժհաստատության կարևորության վրա։ Միխեիլ Սարջվելաձեն նշել է, որ պետության առաջնահերթ խնդիրն է ուժեղացնել և զարգացնել բժշկական ծառայությունները մարզերում, որպեսզի բոլոր քաղաքացիներին հավասար հասանելիություն ունենան բարձրորակ ժամանակակից բժշկական ծառայություններ։
Առողջապահության նախարարի հետ Ռուխի հանրապետական հիվանդանոցում ներկա էին Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր Գիորգի Գուգուչիան և Զուգդիդիի քաղաքապետարանի քաղաքապետ Մամուկա Ծոծերիան։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։