Միխեիլ Սարջվելաձեն մասնակցել է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամների և ոլորտի մասնագետների հետ քննարկել է «Տուբերկուլոզի կառավարման պետական ծրագիրը», վարակի դեպքերի արդյունավետ ախտորոշումն ու բուժումը, Վրաստանում վարակի դեմ պայքարի միջոցառումները։
«Հանդիպմանը նա նշել է, որ Վրաստանը վերջին շրջանում զգալի առաջընթաց է գրանցել տուբերկուլյոզի դեմ պայքարում։ Երկիրն ապահովում է ժամանակակից ախտորոշման և բուժման համընդհանուր հասանելիություն տուբերկուլյոզի բոլոր ձևերի, ներառյալ դեղակայուն տուբերկուլյոզի համար: Մասնավորապես, 2015 թվականի համեմատ Վրաստանը կարողացել է 50%-ով նվազեցնել տուբերկուլյոզով հիվանդացությունը։
Ծառայություններն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից և չեն ներառում հիվանդի համավճարները: Տուբերկուլյոզի համաշխարհային օրվա միջոցառումը կազմակերպվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից, որը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին նախարարության, խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Տուբերկուլյոզի և թոքերի հիվանդությունների ազգային կենտրոնի, բժշկական ծառայություններ մատուցող և հանրային առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ։