Միխեիլ Սարջվելաձեն Քութաիսիում հանդիպել է փախստականների գործակալության մոնիտորինգի աշխատակիցներին և հարկադիր վերաբնակեցված մարդկանց
Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն Քութաիսիում հանդիպել է հարկադիր վերաբնակների գործակալության մոնիտորինգի անձնակազմի և փախստականների հետ։ Սարջվելաձեն ծանոթացել է փախստականների վերաբնակեցման նպատակով ընթացող մոնիտորինգի գործընթացին, որն ակտիվորեն իրականացվում է։ Այս մասին տեղեկություն է տարածում Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչլության տվյալներով՝ Քութաիսիում Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված ընտանիքներին տեղավորելու համար ավարտին է մոտենում ժամանակակից չափանիշներով բնակելի շենքերի շինարարությունը։
«Փախստականների հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովը սկսել է աշխատանքները՝ ընտրելու այն հարկադիր վերաբնակված ընտանիքներին, որոնց սոցիալական կարիքներին համապատասխան բնակարաններ կտրամադրվեն։ Ծրագրի շրջանակներում տեղահանված 720 ընտանիքներ կստանան ժամանակակից չափանիշներին համապատասխան վերանորոգված նոր բնակարաններ։ Զուգահեռ ռեժիմով տեղահանված ընտանիքների համար բնակարանների շինարարությունն ընթանում է նաև Քութաիսիում՝ Շերվաշիձե փողոցում։ Ընդհանուր առմամբ, մի քանի ամսից Քութաիսիում կապիտալ վերանորոգված բնակարաններ կտրամադրվի 1040 ընտանիքի։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2023 թվականին սկսվել է աննախադեպ լայնածավալ վերաբնակեցման ծրագիր։ Բնակելի համալիրներ են կառուցվում երկրի 5 քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Ռուսթավիում և Բորջոմիում միաժամանակ։ Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 13 000 տեղահանված ընտանիք կստանա բնակելի տարածք»,- ասվում է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։