Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների հետ
Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն «Մասնակցային քաղաքականություն և փոքրամասնություններ» նախագծի շրջանակներում հանդիպել է էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկրում ընթացող գործընթացները և խոսել Վրաստանի էթնիկ բազմազանության կարևորության մասին։
«Մենք առանձնահատուկ կարևորում ենք հարաբերությունները քաղաքացիների և մասնավորապես հասարակության այն հատվածի հետ, որը ներկայացնում է երիտասարդությունը։ Այդ իսկ պատճառով նման հանդիպումներն ավելի կարևոր են, երբ մասնակիցները էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններ են։ Այս երիտասարդների հետ զրուցելն ու քննարկելը, անմիջական փոխգործակցության հնարավորինս շատ ձևերի հնարավորություններ ստեղծելը շատ կարևոր է։ Հետաքրքիր էր ծանոթանալ այդ տարածաշրջանների ներկայացուցիչների տեսլականին երկրի տարբեր հրատապ խնդիրների վերաբերյալ»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը