Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողների հետ - Առաջիկա օրերին ծրագրին կավելանան հինգ շահառուներ
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, փոխնախարար Թամար Գաբունիայի հետ հանդիպել է ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողներին։ Նախարարը ծանոթացել է «Վոսորիտիդ» դեղամիջոցով ախոնդրոպլազիայի բուժման ծրագրի ընթացքին։
Միխեիլ Սարջվելաձեն ծնողներից տեղեկություններ է ստացել բուժման գործընթացում երեխաների առողջական վիճակի վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել է նաև ծրագրի իրականացման առանձին ասպեկտները և դրա հետագա զարգացումը։ «Վոսորիտիդ» դեղամիջոցով ախոնդրոպլազիայի բուժման ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերին, և առաջին փուլում ընդգրկվել է վեց շահառու։ Առաջիկա օրերին ծրագրին կավելանան ևս հինգ շահառուներ։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։