Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վրաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեի հետ
Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) Վրաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիո Դոմենտեի հետ։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կողմերը խոսել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և նախարարության սերտ հարաբերությունների մասին և նշել, որ համագործակցության արդյունքում Վրաստանում իրականացվել են մի շարք հաջողված ծրագրեր։
«Հանդիպմանը քննարկվել են նաև բնակչության համար առողջապահական ծառայությունների և դեղամիջոցների հասանելիության հետագա բարձրացումը, առողջապահական և կլիմայական խնդիրները և առողջ ապրելակերպի խթանումը։
Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանի հուսալի բարեկամն ու գործընկերն է»,- նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։