Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Արհմիությունների համաշխարհային միության գլխավոր քարտուղարի հետ
Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Արհմիությունների համաշխարհային միության գլխավոր քարտուղարի հետ

Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Արհմիությունների համաշխարհային միության գլխավոր քարտուղար Լուկա Թրիանգլի և Վրաստանի արհմիությունների միության նախագահ Իրակլի Պետրիաշվիլիի հետ։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների, նվազագույն աշխատավարձի, գործազուրկների նպաստի, սոցիալական երկխոսության և կոլեկտիվ պայմանագրերի հետագա խրախուսման և արժանապատիվ աշխատանքային միջավայրի ապահովման առումով ստեղծված իրավիճակը։

Համաշխարհային արհմիությունների գլխավոր քարտուղարը իր փորձն է կիսել նախարարի հետ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապագայում սերտ և ակտիվ համագործակցության համար՝ առկա խնդիրները լուծելու համար։