Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն ստուգել է Վ.Սանիկիձեի անվան վետերանների կլինիկական հիվանդանոցը։
Գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացավ հիվանդանոցի աշխատանքի առանձնահատկություններին և նշեց, որ վետերաններին խնամելն ու բուժծառայությամբ ապահովելը նախարարության հիմնական առաջնահերթություններից է։ Բացի այդ, Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին ծառայության համար։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Վետերանների կլինիկական հիվանդանոցը շահառուներին մատուցում է առաջնային օղակի բժշկական ծառայություններ։ Բուժհաստատությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և որակյալ կադրերով։
Միխեիլ Սարջվելաձեին հյուրընկալել են Վետերանների գործերի պետական ծառայության տնօրեն Կոբա Կոբալաձեն և հիվանդանոցի ղեկավար Ամուրի Ռևիշվիլին։