Միխեիլ Սարջվելաձե. Վրաստանը մոտենում էհեպատիտ C հիվանդության վերջնականապես հաղթահարման կետին
Միխեիլ Սարջվելաձե. Վրաստանը մոտենում էհեպատիտ C հիվանդության վերջնականապես հաղթահարման կետին

 

«Վրաստանը մոտենում էհեպատիտ C հիվանդության վերջնականապես հաղթահարման կետին»,-հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։

Սարջվելաձեի խոսքով, լուրջ առաջընթաց կա տուբերկուլյոզով տառապող մարդկանց բուժման հարցում։

«2015 թվականից ի վեր շուրջ 82 հազար մարդ արդեն բուժվել է և մենք գործնականում սկսել ենք աշխատել վերջնական վերացման փուլի վրա։ Ես այլևս ոչինչ չեմ ասի յուրաքանչյուր նման անձի վրա ունեցած արդյունքի մասին, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տուբերկուլյոզին, ապա այս ուղղությամբ մենք լուրջ առաջընթաց ունենք։ Վերջին հինգ տարիների ընթացքում տուբերկուլյոզի դեպքերի տարածումը նվազել է 71%-ով, իսկ բուժման ցուցանիշը 65%-ից հասել է 80%-ի»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։