Միխեիլ Սարջվելաձե. Նիկա Մելիան մանիպուլացիայի ենթարկող  միայն սև-սպիտակով մտածելակերպին  պետք է  վերջ
Միխեիլ Սարջվելաձե. Նիկա Մելիան մանիպուլացիայի ենթարկող միայն սև-սպիտակով մտածելակերպին պետք է վերջ

«Նիկա Մելիան մանիպուլացիայի ենթարկող միայն սև-սպիտակով մտածելակերպին պետք է վերջ»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն։

Պատգամավորը մեկնաբանել է Նիկա Մելիայի՝ սոցցանցում գրառմանը, որտեղ Մելիան ասում է. «Ուր էլ լինենք հիմա ծովում թե սարում , քաղաքում թե ագարակում լավ պետք է խոհենք և վերջնականապես հասկանանք. սա ոչ թե պարզապես քաղաքականապես թեժ աշուն է, այլև մեր առջևում նշանակալից աշուն: Այս աշնանը կորոշվի՝ գարուն կգա Վրաստան, թե Թբիլիսի նահանգ»։

«Անհեթեթություն. Այստեղ գլխավորն այն է, որ մարդը երկու տարբերակից ավելի չի կարող տեսնել և ասել, որ կա՛մ պետք է լինի ռադիկալ, կա՛մ անմիտ ստրուկի դեր կատարի։ Այդ մարդն ինքը խնդիր ունի իր աշխարհայացքի մեջ, քանի որ նորմալ ճանապարհ, բնականաբար, կա, ու ոչ մի հիվանդագին ճանապարհ ընդունելի չի կարող լինել։ Իհարկե, նման պահին կարևոր է նորմալ դիրքորոշում ունենալը, նորմալ, հավասարակշռված, մարդասիրական, արժանապատվությունը չկորցնող, ոչ մի ճանապարհ ու ընտրություն, որի մասին խոսում է պարոն Մելիան, ընդունելի չէ։ Դրա համար ն ապետք է վերջ տա ս.-սպիտակով մտածելն ու մանիպուլյացիաներին , այդպես չի կարելի»,- հայտարարում է Միխեիլ Սարջվելաձեն։