Միխեիլ Սարջվելաձե. Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության հետագա խորացման համար
Առողջապահության ոլորտում համագործակցությունը մեր հարեւան և բարեկամ Հայաստանի հետ չափազանց կարևոր է։ Հիվանդությունների տարածումը կանխելու և դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, ռեսուրսների օպտիմալ մոբիլիզացիա և ակտիվ համագործակցություն այլ ոլորտներում,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն Երևանում` Վրաստան-Հայաստան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո1
Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, երկու երկրները հատկապես ակտիվորեն համագործակցում են շտապ բժշկական օգնության և կրիտիկական իրավիճակներում համագործակցության ոլորտում։
«Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարությունների միջև այս համագործակցության հետագա խորացման համար։ Մենք կարծում ենք, որ այս ինտենսիվ գործընկերությունը մեծ օգուտ կբերի երկու երկրներին»,- նշել է առողջապահության նախարարը։