Միխեիլ Սարջվելաձե. Մենք կփորձենք մեծացնել դիալիզի ծրագիրը ողջ երկրում, միևնույն ժամանակ, կարևոր է բարելավել ծառայությունների դիմաց փոխհատուցումը և ավելի լավ որակ ապահովելու հնարավորությունը

15:42, 27.11.2024

Ինչպես գիտեք, դիալիզի ծառայությունը չափազանց կարևոր է մարդկանց կյանքի համար: Ուստի կփորձենք ավելացնել նշված ծրագրի մարզային ընդգրկումը։ Միևնույն ժամանակ, կարևոր է բարելավել ծառայությունների վարձատրությունը և ավելի որակյալ հնարավորությունը,-ասել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարi թեկնածուն համատեղ հանձնաժողովների նիստում:

Ինչպես իր խոսքում նշել է Միխեիլ Սարջվելաձեն, դիալիզի ծրագրին զուգահեռ կշարունակվի բնակչությանը բժշկական այլ ծառայությունների մատուցումը։

«Առանձին ծրագրերի բյուջետային ֆինանսավորումը կավելանա, որը կուղղվի դրանց արդյունավետության բարձրացմանը։ Առաջնահերթությունը լինելու է հազվագյուտ հիվանդություններով հիվանդների կարիքները հոգալը, փոխպատվաստումը և կենսական նշանակություն ունեցող այլ ծառայություններ»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։

Նմանատիպ