Միխեիլ Սարջվելաձե. Հուսով եմ, ընդդիմությունը իրական քայլեր կձեռնարկի գործընթացն արդյունավետ դարձնելու համար

13:38, 15.03.2021

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, իշխող թիմի կողմից արված առաջարկները բավարար ռեսուրսներ ունեն՝ համաձայնագիրը արդյունավետ լինելու համար:

Ինչպես լրագրողներին հայտնեց Սարջվելաձեն, ընդդիմադիր կուսակցությունների վերաբերմունքն ի սկզբանե կառուցողական չէր, և այս իրավիճակը շարունակվում է նաև հիմա:

«Մենք չենք կարող խոսել բանակցությունների պայմանների և այն մասին, թե ինչը կարող է լինել բանակցությունների առարկա: Հուսով եմ, բանակցությունները ինտենսիվ ռեժիմով շարունակելու նախաձեռնությունը կլինի արդյունավետ, և ընդդիմությունը իրական քայլեր կձեռնարկի գործընթացը բեղմնավոր դարձնելու համար: Գլխավորն այն է, որ ընդդիմության տրամադրությունը կենտրոնացած է համաձայնության գալու վրա: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որը վարչապետը կտրամադրի իր եվրոպացի գործընկերներին Բրյուսել կատարած այցի ընթացքում, դա, հավանաբար, կլինի տեղեկատվություն ընթացող բանակցությունների և այն հանգամանքների մասին, որոնք, նրա կարծիքով, կարող են խոչընդոտել համաձայնագրի գործընթացին», – ասաց Սարջվելաձեն:

Նմանատիպ