Միխեիլ Սարջվելաձե. Այս փուլում այն ամենը ինչ անհրաժեշտ է՝ ռեսուրսներ , սարքավորումներ կամ որևէ այլ բան , ինչ անհրաժեշտ է որոնողական աշխատանքների համար կա
«Առաջարկի մասին տեղեկությունը չեմ կարող հերքել կամ հաստատել, դա իմ գործն է, ամեն տեղ կարող եք ստուգել, բայց այս պահին վստահաբար կարող ենք ասել, այս փուլում այն ամենը ինչ անհրաժեշտ է՝ ռեսուրսներ , սարքավորումներ կամ որևէ այլ բան , ինչ անհրաժեշտ է որոնողական աշխատանքների համար կա»- այս մասին հայտարարեց «Վրացական երազանքի» անդամ Միխեիլ Սարջվելաձեն։
Միխեիլ Սարջվելաձեին հարցրել են տարածված տեղեկատվության մասին, թե մի քանի երկրներ առաջարկել են օգնել Վրաստանին, ինչից կառավարությունը հրաժարվել է։
Նրա խոսքով, օգտագործվել են որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։
«Այնպես չէ, որ, օրինակ, այս աշխատանքների համար ինչ-որ տեխնիկա է պակասում, կամ ինչ-որ տեխնիկա, կամ ֆիզիկական ուժ։ Հիմա, օրինակ, որոշ տարածքներում տեխնիկա կամ մարդկանց աշխատելու հնարավորություն կար, առաջին րոպեներին դա հնարավոր չէր։ Չկա ոչինչ, որ կարելի է ասել, որ կարելի էր ավելի վաղ անել, քան դա իրականում արվում է»,- ասել է Սարջվելաձեն։
Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։