Միխեիլ Սաակաշվիլուն Նիդերլանդներում տվել են ինքնությունը հաստատող վկայական
Միխեիլ Սաակաշվիլուն Նիդերլանդներում տվել են ինքնությունը հաստատող վկայական

Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստացել է Եվրամիության տարածքում բնակվելու և աշխատելու իրավունք,- այս մասին գրում է Սաակաշվիլին՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Ինչպես գրում է Սաակաշվիլին, Նիդերլանդներում նրան տվել են ինքնությունը հաստատող վկայական: Սակայն նրա խոսքով, միևնույն է պատրաստվում է վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը:

Միխեիլ Սաակաշվիլին Ամստերդամ է ժամանել Վարշավայից: Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը փետրվարի 12-ին նրան արտաքսել էր Լեհաստան: