Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսել են Լեհաստան. Օլեգ Սլոբոդյան
Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսել են Լեհաստան. Օլեգ Սլոբոդյան

Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարի խորհրդական Օլեգ Սլոբոդյանը հաստատում է, որ Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսել են Լեհաստան, որտեղից նա մի քանի ամիս առաջ անօրեն հատել էր Ուկրաինայի սահմանը:

Այս մասին Սլոբոդյանը հայտնել է Ուկրաինական ԶԼՄ-ներին:

Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության տեղեկությամբ, ինքնաթիռը, որում գտնվում է Սաակաշվիլին, մի քանի րոպեից վայրէջք կկատարի Վարշավայի օդանավակայանում:

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Սաակաշվիլին Կիևից մեկնել է տեղի ժամանակով 16:00-ին:

 Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալել են զինված անհայտ անձինք Կիևում, «Սուլուգունի» ռեստորանում: Սոցիալական ցանցում տարածվել էր Սաակաշվիլու ձերբակալման տեսագրությունը: