Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության մասին տարածվում են հակասական տեղեկություններ
«Նոր ուժերի» շարժման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության վերաբերյալ տարածվում են հակասական տեղեկություններ:
Գերագույն Ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոյի հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլուն չեն ձերբակալել, չնայած նրան, որ հյուրանոցում, որտեղ նա գտնվում էր, իրոք գտնվում են: հատուկջոկատայինները: Դերևյանկոյի խոսքով, նրանք ցանկանում էին ձերբակալել Սաակաշվիլուն:
Հյուրանոցի մոտ հավաքվել են «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի կողմնակիցները և հատուկջոկատայինները լքել են տարածքը:
Րոպեներ առաջ, «Բատկիվշինա» կուսակցության անդամ, պատգամավոր Իգոր Լուցենկոն սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածել «Ալֆա»-ի կողմից Սաակաշվիլուն ձերբակալելու մասին: