Միխեիլ Սաակաշվիլու դատավճռի մասին դատախազությունը տարածում է հայտարարություն
Սանդրո Գիրգվլիանու գործի առնչությամբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դատավճռի մասին Վրաստանի դատախազությունը տարածում է հայտարարություն:
«Թբիլիսիի քաղաքային դատարանը ամբողջությամբ հաշվի է առել դատախազության կողմից ներկայացված փաստերը և Սանդրո Գիրգվլիանու գործով կալանավոր անձանց համաներման ժամանակ ծառայողական իրավասությունները չարաշահելու փաստի հիման վրա մեղավոր է ճանաչել և մեղադրական վճիռ կայացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ, Վրաստանի ՔՕ-ի 332-րդ հոդվածի երկրորդ մասով:
Դատավճռի համաձայն, մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլու պատիժը՝ «Համաներման մասին» Վրաստանի օրենքի կիրառմամբ սահմանվել է երեք տարի ժամկետով ազատազրկում, նրան հավելյալ պատժի տեսքով արգելվում է պաշտոն զբաղեցնել մեկ տարի և 5 ամիս ժամկետով:
Նորացված հետաքննության շրջանակներում, Ալեքսանդրե Գիրգվլիանու դեմ գործած հանցանքը կոծկելու, քննությունը կեղծելու և բանտում կալանավորների համար օրենքի հետ անհամատեղելի պայմանների ստեղծման համար, դատարանի կողմից մեղադրական վճիռ է կայացվել 7 անձի, այդ թվում Իվանե Մերաբիշվիլու և Բաչանա Ախալաիայի նկատմամբ, իսկ Դավիթ Ախալաիայի նկատմամբ գործը քննարկվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում»,- նշված է դատախազության հայտարարությունում: