Միխեիլ Սաակաշվիլի․ Ունեմ բազմաթիվ հարյուր հազարավոր կողմնակիցներ, և եթե ուկրաինացիներին էլ գումարենք՝ մի քանի միլիոն
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում գրում է, որ ինքն ունի բազմաթիվ հարյուր հազարավոր կողմնակիցներ, իսկ ուկրաինացիներին ներառյալ՝ մի քանի միլիոն։
Ինչպես գրում է Սաակաշվիլին, աջակիցների մի մասը զգայուն է արձագանքում իր հասցեին հնչող անարդար հարձակումներին։
«Ես ունեմ բազմաթիվ հարյուր հազարավոր կողմնակիցներ, և եթե ուկրաինացիներին էլ գումարենք՝ մի քանի միլիոն։ Նրանց զգալի մասը զգայուն է արձագանքում անարդար հարձակումներին։ Այնուամենայնիվ, բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, և չգիտեմ, համենայն դեպս այս կարգավիճակն էլ կկիսվեմ։ Ես ինքս այդ եթերը, որի մասին խոսվում է, ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ ինձ հետաքրքրում է»,- գրում է Սաակաշվիլին։