Միխեիլ Սաակաշվիլին «Եվրոպական Վրաստանի» և ընդիմադիր կուսակցությունների մեծամասնության առաջնագծում չի լինի. Գիգա Բոկերիա
Միխեիլ Սաակաշվիլին «Եվրոպական Վրաստանի» և ընդիմադիր կուսակցությունների մեծամասնության առաջնագծում չի լինի. Գիգա Բոկերիա

Միխեիլ Սաակաշվիլին չի խառնվի «Եվրոպական Վրաստանի» կամ այլ ընդդիմադիր կուսակցությունների որոշումներին, այս մասին ի պատասխան Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգա Բոկերիան:

Գիգա Բոկերիան մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ չի պատրաստվում հետևել իր երկրի կործանմանը և վերջնական ոչնչացմանը, և ինքը անպայման կլինի պայքարի առաջնագծում:

«Սաակաշվիլին չի կարող և չի լինելու «Եվրոպական Վրաստանի» և ընդդիմադիր այլ կուսակցությունների առաջնագծում: Եթե ​​միացյալ ազգային շարժումը դա համարում է, որ իրենց կուսակցության առաջնագծում պետք է լինի Սաակաշվիլին ապա հարցրեք իրենց: Մեզ համար ընդհանրապես նման խնդիր չկա, և Միխեիլ Սաակաշվիլին չի կարող միջամտել «Եվրոպական Վրաստանիվրացական կամ այլ ընդդիմադիր կուսակցությունների որոշումներին», – ասել է Գիգա Բոկերիան: