Միխեիլ Սաակաշվիլին Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով ինձ ասաց, որ այն ինչ չեմ արել ես, կատարել է Վանո Մերաբիշվիլին. Իրակլի օքրուաշվիլի
Իրակլի Օքրուաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի մեղադրական գործի շրջանակներում ցուցմունք է տալիս դատարանում: Իրակլի Օքրուաշվիլին 2005 թվականին, խորհրդարանի անդամ Վալերի Գելաշվիլիի վրա զինված հարձակման ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:
Ինչպես հայտարարել է Օքրուաշվիլին, Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է իրենից կազմակերպել Գելաշվիլիի վրա հարձակումը: Նրա խոսքերով նախկին նախագահը իրեն համարում էր դաշնակից և հույս ուներ, որ տեղի չէր ունենա լրատվության արտահոսք:
«Վալերի Գելաշվիլիի հարցազրույցների ժամանակ նկատվում էր բացասական տրամադրվածություն, ինչպես նախկին նախագահի, այնպես էլ նրա կնոջ հասցեին: Հարցազրույցներից մեկից հետո, Միխեիլ Սաակաշվիլին որոշել է ֆիզիկական հարձակում կազմակերպել պատգամավորի վրա: Ես հրաժարվեցի մասնակցել դրան, իսկ Վանո Մերաբիշվիլին հակառակը գոհ էր այդ մտքից»,-հայտարարել է Օքրուաշվիլին:
Օքրուաշվիլին հիշել է նաև, որ Միխեիլ Սաակաշվիլին այս գործողությամբ փորձել է զգուշացնել մյուսներին, որ նախագահի դեմ նման հայտարարություններ անելը վտանգավոր է:
Հեղինակ -
Edgar Barsegyan