Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Լևան Խաբեիշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ. Ես չեմ պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել  Վրաստանում, բայց քեզ միշտ կաջակցեմ Ուկրաինայից և այլ վայրերից
Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Լևան Խաբեիշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ. Ես չեմ պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել  Վրաստանում, բայց քեզ միշտ կաջակցեմ Ուկրաինայից և այլ վայրերից

«Ազգային շարժման» նոր նախագահ Լևան Խաբեիշվիլին սոցցանցում գրում է, որ նամակ է ստացել Միխեիլ Սաակաշվիլիից։

Խաբեիշվիլիի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնում Սաակաշվիլիին աջակցության համար։

«Երրորդ նախագահի նամակը գերության մեջ և ամենավատ վիճակում. Շնորհակալություն նախագահին աջակցության և բարության համար։ Ես պատրաստ եմ անզիջում և դժվարին պայքարի Միշայի, Նիկայի, քաղբանտարկյալների և մեր երկրի ազատության համար»,- գրում է Լևան Խաբեիշվիլին և հրապարակում Միխեիլ Սաակաշվիլիի նամակը։

«Լևան Խաբեիշվիլի. Շնորհավորում եմ, եղբայր։ Ես քեզ համարում եմ իմ ամենամոտ մարդն ու մեծ պոտենցիալ ունեցող քաղաքական գործիչը։ Ես Վրաստանում չեմ պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել, բայց ձեզ միշտ կաջակցեն Ուկրաինայից և այլ վայրերից։ Գրկում եմ քեզ»,- ասված է Միխեիլ Սաակաշվիլիի նամակում։