Միխեիլ Սաակաշվիլին մուտք է գործել Լեհաստանի տարածք. Լեհաստանի սահմանային ծառայություն
Լեհաստանի սահմանային ծառայությունը հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլուն թողել են մուտք գործել Լեհաստանի տարածք:
Տեղեկությունն այս մասին տարածում է Լեհաստանի սահմանային ծառայությունը:
Նրանց կողմից տարածված տեղեկության համաձայն, որոշումների գլխավոր պատճառ է դարձել հետ վերադարձի մասին հայտարարությունը, որը նրանք ստացել են Ուկրաինայի ազգային միգրացիոն ծառայությունից:
«Հաշվի առնելով, որ Միխեիլ Սաակաշվիլին Եվրամիության անդամ երկրի քաղաքացու ամուսին է, մենք բավարարել ենք ուկրաինական կողմի պահանջը»,- ասվում է Լեհաստանի սահմանային ծառայության կողմից տարածված հայտարարությունում: