Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ցուցմունք տալ գլխավոր դատախազությունում
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հանկարծակի լքել է ՈՒկրաինայի գլխավոր դատախազության շենքը:
Ինչպես հայտարարել է Սաակաշվիլին, նրա նկատմամբ անհիմն մեղադրանքներ հնչեցրել է ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը և հենց իրենց էլ կտա ցուցմունք:
Մինչ այդ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ծրագրում է ներկայանալ գլխավոր դատախազություն, քանզի նրա խոսքերով սա առաջին դեպքն էր, երբ հարցաքննության համար նա ստացել է պաշտոնական ծանուցում և համապատասխանաբար նա չի ցանկանում խախտել օրենքը:
Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մոտեցել է նաև դատախազը և խնդրել մտնել շենք, սակայն Սաակաշվիլին հայտարարել էր, որ սկզբում նա շփվելու է լրագրողների հետ, որից հետո կկայացնի որոշում թե երբ է ցուցմունք տալու, սակայն անսպասելիորեն նա լքել է դատախազության տարածքը:
Իսկ ինչ վերաբերում է հետաքննչական ծառայության դիրքորոշմանը, ապա դատախազը հայտարարել է, որ դատախազությունը կրկին ուղարկելու է ծանուցում և հետևաբար գործելու են օրենքի սահմաններում:
Հեղինակ -
Edgar Barsegyan