Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ Լեհաստանի բարձրագույն պարգեւներից մեկը՝ «Պրոմեթեւսի մրցանակը», կշնորհվի ազատության համար պայքարում ներդրած ավանդի համար
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ Լեհաստանի բարձրագույն պարգեւներից մեկը՝ «Պրոմեթեւսի մրցանակը», կշնորհվի ազատության համար պայքարում ներդրած ավանդի համար

Ապրիլի 14-ին Միխեիլ Սաակաշվիլին կպարգևատրվի Լեհաստանի բարձրագույն պարգևներից մեկով՝ «Պրոմեթևսի մրցանակով»՝ ազատության համար պայքարում ներդրած ավանդի համար։ Այս մասին տեղեկությունը սոցցանցում է տարածում ինքը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Վարշավայում մրցանակաբաշխությանը հրավիրված են պատվիրակություններ Ուկրաինայից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Նաև Լեհաստանի կառավարությունը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով»,-ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ։