Միխեիլ Սաակաշվիլին ցանկացել է դատարանին դիմել ուկրաիներենով, ավելի ուշ թարգմանչի միջոցով կմիանա
Միխեիլ Սաակաշվիլին ցանկացել է դատարանին դիմել ուկրաիներենով, ավելի ուշ թարգմանչի միջոցով կմիանա

Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում պատիժը հետաձգելու գործով դատավարության ընթացքում ցանկացել է ուկրաիներենով դիմել դատարան, ինչը դատավորը թույլ չի տվել։ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ ինքը Ուկրաինայի քաղաքացի է և կխոսի ուկրաիներենով։

«Պարոն Միխեիլ, խոսեք վրացերեն։ Դուք Ուկրաինայի քաղաքացի եք, բայց խոսում եք վրացերեն, վարույթն ընթանում է վրացերենով, հետևաբար, դուք պետք է մեզ դիմեք վրացերեն, ես չգիտեմ ուկրաիներեն»,- դիմել է դատավորը Միխեիլ Սաակաշվիլիին։

Դատավոր Գիորգի Արեւաձեն միջնորդեց անջատել ձայնը հեռահաղորդակցման ժամանակ։

Դրան հաջորդեց դատարանի դահլիճում աղմուկը։ Բողոքի է դիմել «Ազգային շարժման» աջակից Դարեջան Ցքվիտարիան, որին դուրս են հանել դահլիճից և տուգանել 200 լարիով։

Միխեիլ Սաակաշվիլին շուտով թարգմանչի միջոցով կմիանա դատարանին։ Դահլիճում ներկա են Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները, ովքեր կթարգմանեն Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը։