Միխեիլ Սաակաշվիլին արդեն ութ տարի է ինչ ասում է, որ վերադառնալու է, կամ նա կանգնած է ծովափին, կամ սեփական թանկարժեք բնակարանի պատշգամբին, սակայն մինչ օրս համարձակություն չունի վերադառնալու. Արչիլ Թալակվաձե
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն դիմել է քաղաքացիներին: Թալակվաձեի խոսքով, Վրաստանը առաջընթացի ճանապարհին կարևոր քայլ է կատարում ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ընտրելով ավելի խաղաղ, գործնական քաղաքականություն, որը «Վրացական երազանքը» առաջարկում է հասարակությանը:
Ըստ Թալակվաձեի, քաղաքացիները ունեն «Ազգային շարժումը»մինչև վերջ քաղաքական դաշտից դուրս բերելու հնարավորություն:
«Ես ցանկանում եմ դիմել մեր համաքաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, այն բանի հետ միասին, որ Վրաստանը առաջընթացի ճանապարհին կարևոր քայլ է կատարում ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ընտրելով ավելի խաղաղ, գործնական քաղաքականություն, որը «Վրացական երազանքը» առաջարկում է մեր երկրին և հասարակությանը: Դուք հնարավորություն ունեք նաև Ազգային շարժում կոչվող այս անպատասխանատու քաղաքական կուսակցությունը քաղաքական դաշտից մինչև վերջ դուրս բերելու հնարավորություն: Մի քանի օր առաջ նրանք հերթական անգամ ցույց տվեցին իրենց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, երբ տարբեր մարզերից բերված մարդկանց հաշվին ցույց կազմակերպեցին, որտեղ չեն պահպանվել կանոնները: Նրանք նույնիսկ զոհաբերեցին իրենց իսկ աջակիցներին, իրենց նպատակին հասնելու համար: Սա նրանց ձեռագիրն է, նրանք դա արել են քրեակատարողական համակարգում, բիզնեսում, լրատվամիջոցներում: Նրանք դա արել են ամենուր, որտեղ կար դրա հնարավորությունը: Ի դեպ այստեղ գտնվող հեռուստատեսություններից մեկի տնօրենը 2-3 ամիս առաջ ուղիղ հայտարարել էր, որ հեռուստատեսությունը և լրագրողներին օգտագործում էր քաղաքական նպատակներով: Դրանից հետո ինչը պետք է զարմացնի ձեզ այս քաղաքական ուժի կողմից,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Միևնույն ժամանակ, Թալակվաձեն խոսել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երկիր վերադարձի մասին և նշել, որ Սաակաշվիլին երկար ժամանակ հայտարարում է իր վերադարձի մասին, բայց իրականում ինքը չի համարձակվում դա անել:
«Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա նա արդեն ութ տարի է, պարբերաբար ասում է, որ վերադառնալու է, կամ նա կանգնած է ծովափին, կամ սեփական թանկարժեք բնակարանի պատշգամբին, մեկ ասում է, որ օդով, մեկ թունելով, մեկ էլ ոտքով է անցնում սահմանը, սակայն ինչպես տեսնում եք նա դեռ չի համարձակվում գալ Վրաստան: Սա նրա հերթական սուտն է սեփական կողմնակիցների հասցեին, քանի որ այս երկրում ոչ ոք չի հավատում նրա խոսքերին: Նա խնդիրներ ունի իր անցյալի հետ, նա այսօր կարծես փայտ լինի ընդդիմության անիվի մեջ: Ուստի, այս ընտրություններին «ազգային շարժման» ներկայացուցչությունն ու դրա աջակցությունը կնվազի և տեղը կզբաղեցնի առողջ ընդդիմությունը»,- ասել է Թալակվաձեն: