Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու գործով որոշումը դատավորը հավանաբար կհրապարակի հաջորդ շաբաթ
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ դատավոր Գիորգի Արևաձեն կհրապարակի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու գործով որոշումը։
Փետրվարի 6-ին կողմերը կներկայացնեն իրենց եզրափակիչ խոսքը, որից հետո դատավորը կմեկնի խորհրդակցության։
Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ Նիկա Աբրամիշվիլին երեք վկաների հարցաքննությունից հետո հայտարարել է, որ մնացած յոթ վկաներին կչեղարկեն։ Մինչ այդ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հարցաքննել է ինը վկաների։
Դեկտեմբերի 1-ին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու կամ պատժի ժամկետը հետաձգելու պահանջով նրա իրավապաշտպանները դիմել էին դատարան։