Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է, և մենք կոչ ենք անում քաղաքականությամբ զբաղվող սուբյեկտներին զերծ մնալ նրա առողջական վիճակի մասին շահարկումներից. Քրեակատարողական ծառայություն
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական բաժանմունքի բժիշկների շուրջօրյա բժշկական հսկողության ներքո, ենթարկվել է լաբորատոր հետազոտությունների և համապատասխան պրոֆիլի բժիշկների կողմից պատշաճ բուժզննության։
Քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։
«Հատուկ քրեակատարողական ծառայությունը գործում է՝ հաշվի առնելով ցանկացած բանտարկյալի առողջական վիճակը և անվտանգության ռիսկերը։ Անհրաժեշտության դեպքում դատապարտյալ Սաակաշվիլին կանցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժում կտրամադրվի Վրաստանի քրեակատարողական հիմնարկից դուրս։
«Մենք կոչ ենք անում քաղաքականապես ներգրավված սուբյեկտներին զերծ մնալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին շահարկումներից, իրականությունից արմատապես տարբերվող ընկալում ստեղծելուց և հանրությանը մոլորեցնելուց», – ասվում է Քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։