Սաակաշվիլիի փաստաբանները լքել են նիստերի դահլիճը՝ Նիկա Գվարամիային և Դիմիտրի Սաձագլիշվիլիին դատավարության մուտքն արգելելու պատճառով
Թբիլիսիի քաղաքային դատարանում նոյեմբերի 7-ի դրվագով Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը փաստաբանները լքել են ի նշան բողոքի։
Ավելի վաղ Բեքա Բասիլաիան պահանջել էր հետաձգել նիստը և թույլ տալ Դիմիտրի Սաձագլիշվիլիին ու Նիկա Գվարամիային ներկա գտնվել դատավարությանը։
«Եկեք ընդմիջում հայտարարենք, և Սաձագլիշվիլին և Գվարամիան մտնեն դատավարություն, նրանք բանտում էին և կարող են ինչ-որ նոր տեղեկություններ ունենալ կամ նոր հանգամանքներ ունենալ», – ասաց Բեքա Բասիլաիան։
Ի պատասխան՝ դատավորը նշեց, որ իրենց մուտքը վարույթ չի համապատասխանում շարունակականության սկզբունքին։
«Դատարանը ձեզ ասաց, որ տեխնիկապես, եթե կուզեք, խնդրեմ, սկսված դատավարության մեջ մտնելը չի համապատասխանում շարունակականության սկզբունքին»,- ասաց դատավորը։
«Այդ դեպքում ես իմաստը չեմ տեսնում և լքում եմ այսօրվա դատավարությունը», – հավելեց փաստաբան Բեքա Բասիլաիան:
Տեղեկացնենք, որ այսօրվա դատավարությանը ներկա չէ մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին։ Քրեակատարողական ծառայությունը դատաքննությունից առաջ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հնարավոր ապակառուցողական գործողությունների և առողջության համար լրացուցիչ ռիսկերի պատճառով ծառայությունը զրկված է Սաակաշվիլիին դատարան տեղափոխելու հնարավորությունից։