Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու հարցով դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 29-ին
Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու հարցով դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 29-ին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու հարցով դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին։

Փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և դատարանին խնդրել է դատավարությունը ամեն օր նշանակել։

Դատավորը, սակայն, նշեց, որ հնարավոր չէ ամեն օր նշանակել վարույթ։

«Այսօր մենք ամբողջ օրը նվիրեցինք մեկ վկայի հարցաքննությանը, իսկ մյուս գործերը, որոնք պլանավորած էր այսօր, հետաձգեցի։ Ֆիզիկապես անհնար է ամեն օր նշանակել։ Միջնորդության քննարկման խիստ սահմանված ժամկետներ չկան, մենք այստեղ սահմանափակված չենք, և պետք է նաև հաշվի առնել, որ այս նյութը և վկաների այս թիվը պահանջում է մի քանի նիստ»,- ասաց դատավորը։

Դեկտեմբերի 29-ին դատավարությունը կվերսկսվի վկաների հարցաքննությամբ։