Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները քաղաքային դատարանի բակում ի նշան բողոքի, ոտքերով անցել են Ռուսաստանի դրոշի վրայով, այնուհետև այն աղբարկղը նետել
Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները քաղաքային դատարանի բակում ի նշան բողոքի, ոտքերով անցել են Ռուսաստանի դրոշի վրայով, այնուհետև այն աղբարկղը նետել

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները ովքեր հավաքվել են Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց, դատարանի բակ են տարել Ռուսաստանի դրոշը, այն ցած նետել ու կանգնել նրա վրա, իսկ հետո նետել աղբարկղը։

Ըստ նրանց՝ սա պատասխան է երեկ Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող եթերին, որտեղ ստուդիայի հատակին վրացական դրոշն էր պատկերված, ու նրանք քայլում էին դրա վրայով։

Ցուցարարներն ասում են, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի կարողանա մուտք գործել Վրաստան։ Միևնույն ժամանակ ցուցարարների երկրորդ մասը թղթի վրա մակագրություններ է արել: