Միխեիլ Սաակաշվիլիի համար ազատ բուժման կապակցությամբ Նիկոլոզ Ղիփշիձեի առաջարկը բժշկական հիմքեր չունի. Բժիշկ Գիորգի Պապիաշվիլի

Լրագրողները կապվում են ինձ հետ և խնդրում, որ կարծիքս արտահայտեմ պարոն Նիկոլոզ Ղիփշիձեի կողմից՝ հիվանդի ազատ բուժման առաջարկի վերաբերյալ։ Գտնում եմ, որ դրա համար բժշկական հիմքեր չկան,- այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է, Ժողովրդական պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խմբի անդամ, Գիորգի Պապիաշվիլին:

Պապիաշվիլին արձագանքում է Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ՝ Նիկոլոզ Ղիփշիձեի հայտարարությանը:

«Մեր խումբը ստեղծվել է միակ նպատակով, որ գնահատեյինք Գլդանիի թիվ 18 հիմնարկում գտնվող հիվանդի վիճակը և այնտեղ մնալու և հացադուլը շարունակելու ռիսկերը։ Մեր թիմը դա արեց՝ ելնելով հիվանդի կյանքի և առողջության լավագույն շահերից, ինչի արդյունքում այսօր հիվանդը գտնվում է Գորիի հիվանդանոցում որակավորված բժշկական թիմի ձեռքում, նա դադարեցրել է հացադուլը և նրա վիճակը բարելավվել է։

Չնայած սննդի վերականգնման գործընթացում դեռևս կան որոշ վտանգներ, բայց ես միանգամայն համոզված եմ, որ բժիշկները, ովքեր ներկայումս բուժում են նրան, կկարողանան լիովին վերականգնել հիվանդին»,- գրել է Գիորգի Պապիաշվիլին։