Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոճլամազաշվիլին համաձայնել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով լսեն բժշկական փորձագետներին, որպեսզի որոշի, նշանակել թե ոչ Սաակաշվիլիին բժշկական զննություն:
Այս պահանջով փաստաբանները հանդես եկան այսօր կայացած դատավարության ժամանակ։ Փաստաբանները պահանջել են դատավորից թույլ տալ զննության նպատակով բանտ մտնեն «Էմպաթիայի» ներկայացուցիչներին։
Դատավորը հետաձգեց նիստը Միխեիլ Սաակաշվիլիի բացակայության պատճառով, քանի որ փաստաբանները չէին ցանկանում ապացույցները հետազոտել առանց նրա։ Դատավարությանը այս թեմայի շուրջ նույնպես բանավեճ եղավ։
Թեմուր Ջանաշիան դատարանում հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է հոգեբանական ճնշման ու անմարդկային վերաբերմունքի տակ։
«Բաճկոնների գործն արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է։ Կարծում եմ՝ այս ընթացքում այս գործընթացը զուրկ էր ողջախոհությունից։ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է հոգեբանական ճնշման և անմարդկային վերաբերմունքի տակ: Նա չի կարող մասնակցել դատարանի նիստերին: Նրա առողջության հետ կապված միջնորդություն կներկայացնենք։ Մենք խմբակցությունում որոշում ենք կայացրել և առաջիկայում միջնորդություն ենք ներկայացնելու, որ գրավը տեղափոխեն արտերկիր՝ բուժման համար»,- ասել է Թեմուր Ջանաշիան։
Դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիային մեղադրում է պետական բյուջեի միջոցները յուրացնելու մեջ։