Միխեիլ Սաակաշվիլիի գործով, հանցագործությունը կոծկելու մեղադրանքով, բացի Էլգուջա Ցոմաիայից, այսօր ձերբակալվել է ևս երկու մարդ: Այս տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատեց դատախազ Լևան Վեփխվաձեն:
Նրա խոսքով, մանրամասները, թե ինչպիսի օգնություն են ցուցաբերել երկու անձինք հետախուզվող նախկին նախագահին, հայտնի կդառնան առաջիկա ժամերին: Ըստ դատախազի ՝ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան մուտքի և տեղաշարժի երթուղին մանրամասնորեն հայտնի է քննչական ծառայությանը:
«Տեղեկացնեմ, որ հանցագործությունը կոծկելու համար ձերբակալվել է ևս երկու մարդ, և առաջիկայում բոլոր կարևոր մանրամասները կհրապարակվեն: Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքի երթուղին մանրամասնորեն հայտնի է հետաքննությանը: Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում 344-րդ պրիմա հոդվածով, որը նախատեսում է միգրանտի անօրինական մուտքը պետական սահման և համապատասխան պայմանների ստեղծում: Այս առումով ևս ապացույցներ են ձեռք բերվում», – ասել է դատախազը: