Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված Ուկրաինայում Վրաստանի դեսպանության ղեկավարը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն
Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված Ուկրաինայում Վրաստանի դեսպանության ղեկավարը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Օլեգ Նիկոլենկոյի կողմից տեղական ԶԼՄ-ների համար արված մեկնաբանության համաձայն, արտաքին գործերի նախարարությունում Վրաստանի դեսպանատան ղեկավարին հրավիրել են պաշտոնական տեղեկատվություն ստանալու Սաակաշվիլիի ձերբակալության հանգամանքների և հիմքերի վերաբերյալ: