Թբիլիսիի քաղաքային դատարանում բյուջետային միջոցների յուրացման գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։
Դատական նիստին ընթերցվեց քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված գրությունը, ըստ որի՝ «Վիվամեդ» կլինիկայում բուժման պատճառով նախկին նախագահը չի կարողանա ներկա գտնվել իր դատական նիստերին։
Ըստ այդմ, դատավոր Բադրի Կոճլամազաշվիլին գործընթացը հետաձգել է մինչև օգոստոսի 1-ը։
Այս դրվագում Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Պետական պահպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիայի հետ, պետական բյուջեին պատկանող 9 մլն լարի յուրացման մեջ։