Միխեիլ Սաակաշվիլի. Ժամանակն է ի վերջո ընդունել դառը ճշմարտությունը, որ բնակչության մի մասի համար բոլորովին միևնույն էր և է այլ մարդու իրավունքները
Ժամանակն է ի վերջո ընդունել դառը ճշմարտությունը, որ բնակչության մի մասի համար բոլորովին միևնույն էր և է այլ մարդու իրավունքները,- սոցիալական ցանցում գրում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր մեդիան և ակտիվիստներն իզուր են ջանքեր գործադրում ակնհայտ բռնաբարության փաստի վերաբերյալ բնակչության մի մասի կարեկցանքը շարժելու համար:
«Ժամանակն է ի վերջո ընդունել դառը ճշմարտությունը: Վերջին օրերին ընդդիմադիր մեդիան և ակտիվիստները բոլորովին իզուր են ջանքեր գործադրում ակնհայտ բռնաբարության փաստի վերաբերյալ բնակչության մի մասի կարեկցանքը շարժելու համար: Բանն այն է, որ, ինչպես 2012-ին, բնակչության այս մասի համար բոլորովին միևնույն էր և է այլ մարդու իրավունքները: Նրանք պարզապես ցանկանում էին հանձնվել Ռուսաստանին և դա իրականացրեցին էլ: Ինչ վերաբերում է այն ժամանակվա սկզբից ծայր բեմադրված հատուկ գործողությանը, սա ընդամենը պատրվակ էր այս վախկոտ արարքն արդարացնելու համար»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին: