Միխեիլ Սաակաշվիլի. Ես սկսում եմ հարցուպատասխանի ռեժիմը, և ինչքան էլ պուտինիստներն ինձ մեկուսացնեն ձեզնից, ես, այնուամենայնիվ, կլսեմ ձեր ձայնը և ձեզ լսելի կդարձնեմ իմ ձայնը
Միխեիլ Սաակաշվիլի. Ես սկսում եմ հարցուպատասխանի ռեժիմը, և ինչքան էլ պուտինիստներն ինձ մեկուսացնեն ձեզնից, ես, այնուամենայնիվ, կլսեմ ձեր ձայնը և ձեզ լսելի կդարձնեմ իմ ձայնը

Ես սկսում եմ հարցուպատասխանի ռեժիմը, և ինչքան էլ պուտինիստներն ինձ մեկուսացնեն ձեզնից, ես, այնուամենայնիվ, կլսեմ ձեր ձայնը և ձեզ լսելի կդարձնեմ իմ ձայնը,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես նշում է Միխեիլ Սաակաշվիլին, «Երազանքը» ահաբեկման և ատելության ռուսական կուսակցություն է։

«Մեզ պետք է միավորի թշնամու ատելությունը և միևնույն ժամանակ Վրաստանի ու վրացիների սերը։ Վրաստանը կարոտելու պատճառով հայտնվեցի այնտեղ, որտեղ գտնվում եմ, բայց ոչ մի պահ չեմ զղջացել Վրաստանի հանդեպ իմ սիրո համար։ Հիշեք, որ իմ նախագահության վերջին օրը ես նախագահականի վրա բարձրացրի սրտերով Վրաստանի դրոշը, և դա անմիջապես հանգեցրեց «Երազանքի բողոքի»։

Անցել է 10 տարի, և այս սերը միայն ավելի է ուժեղացել։ Ես ուզում եմ նախ հասկանալ ձեր մտքերը, ձեր պահանջները, ապա ձեզ կներկայացնեմ գործողությունների քայլերի իմ տեսլականը։

Դրա համար ես այսօր սկսում եմ հարցուպատասխանի ռեժիմը, ու ինչքան էլ պուտինիստներն ինձ մեկուսացնեն ձեզնից, միեւնույն է, ես կլսեմ ձեր ձայնը և ձեզ լսելի կդարձնեմ իմ ձայնը։ Փառք Ուկրաինային և կեցցե Վրաստանը»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։