Միխեիլ Սաակաշվիլի. Ես նոր սարվածք ունեմ, վարսահարդարին մեկ օրում թույլ են տվել մտնել ինձ մոտ, բայց բժիշկներին արդեն հինգ շաբաթ է չեն թողնում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է իր անձնական բժշկին թույլ տալ իր մոտ բանտ մտնել։ Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ ընթանում է նրա գործը սահմանային անցակետի վերաբերյալ։
Սաակաշվիլիի խոսքով՝ ոճաբանին ներս են թողել առանց որևէ խնդրի, իսկ անձնական բժշկին արդեն հինգ շաբաթ է, ինչ ներս չեն թողնում։
«Եթե տեսնում եք, նոր սանրվածք ունեմ, երեկ բանտում ոճաբան եմ կանչել։ Երեկ այս ոճաբանը եկավ կտրեց իմ վարսերը։ Արդեն հինգ շաբաթ է՝ իմ անձնական բժիշկ Նիկա Ղիփշիձեն, ով եկել է Նյու Յորքից, ամեն օր հայտարարություններ է գրում՝ իրեն ներս թողնելու համար։ Վարսավիրին թույլ են տվել մեկ օրում: Իվանիշվիլիի հրամանով արդեն հինգ շաբաթ է, ինչ ինձ մոտ թույլ չեն տալիս բժշկի մուտքը, երբ շատ ուժեղ թուլություն ունեմ: Ես կյանքումս առաջին անգամ հիպերտոնիայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ: Ես շատ ուժեղ սակավարյունություն ունեմ, և դրա պատճառով, շատ այլ գործընթացներ, վիճակն օրեցօր վատանում է, ես որևէ մեկը չեմ»,- ասել է Սաակաշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ իր վերադարձից հետո Վրաստանում քաղաքական գործընթացն ամբողջությամբ փոխվել է։
«Չորս ամիս է, ինչ կալանքի տակ եմ։ Սպասու՞մ էի, թե ոչ այս սցենարին, կարծում եմ, հոռետես մարդիկ լավ գիտեն, որ մենք իրականում շատ բանի ենք հասել: Իմ այստեղ գալուց հետո Վրաստանում քաղաքական գործընթացներն ամբողջությամբ փոխվել են։ ՏԻՄ ընտրությունները, որոնք երբեք կարևոր չեն եղել, կարևոր են դարձել: Երեք օր առաջ վերցրինք գլխավոր քաղաքներից մեկը՝ Ռուսթավին։ Առաջիկայում կվերցնենք Բաթումը, կխլենք նաև Զուգդիդին։ Սա նշանակում է, որ երկրում քաղաքական գործընթացներ են սկսվել։ Դա նշանակում է, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ պայքարն իմաստ ունի»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։
Միխեիլ Սաակաշվիլին դատարանում ելույթ ունենալուց հետո լքել է դատավարությունը։