Միխեիլ Սաակաշվիլի. Ես կցանկանայի կոչ անել բոլորին սովորել Նեպալի օրինակից և զանգվածաբար տարածել ռեժիմի կոռումպացված պաշտոնյաների պալատների լուսանկարները
Միխեիլ Սաակաշվիլի. Ես կցանկանայի կոչ անել բոլորին սովորել Նեպալի օրինակից և զանգվածաբար տարածել ռեժիմի կոռումպացված պաշտոնյաների պալատների լուսանկարները

«Ուզում եմ բոլորին կոչ անել՝ սովորենք նույն Նեպալի օրինակով և զանգվածաբար տարածենք ռեժիմի կոռումպացված պաշտոնյաների պալատների լուսանկարները։ Սա կլինի շատ կարևոր բացահայտում», – այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում։

«2021 թվականին ես թողեցի շատ հարմարավետ կյանք Ուկրաինայում, որտեղ ինձ շատ էին գնահատում։
Կյանքիս վտանգի հաշվին եկա, քանի որ կարծում էի, որ անբարոյական կլիներ արտերկրից կոչ անել պայքարի, այն պահին, երբ այդ պայքարը դառնում էր ավելի վտանգավոր։

Ես որոշեցի իմ սեփական մաշկը դնել խաղի մեջ, այնպես, ինչպես այժմ իր մաշկը խաղի մեջ դրեց Խաբեն։

Այդ ժամանակ ինձ ասֆալտին քարշ տվեցին, թունավորեցին, անընդհատ նոր «պատիժներ» են նշանակում։

Ուզում եմ բոլորին կոչ անել՝ սովորենք նույն Նեպալի օրինակով (ի դեպ, իմ Նիկուշան հիմա Նեպալում է ապրում) և զանգվածաբար տարածենք ռեժիմի կոռումպացված պաշտոնյաների պալատների լուսանկարները։ Ուսումնասիրենք նրանց ընտանիքների և սիրուհիների սոցիալական ցանցերը, որտեղ նրանք մշտապես ցուցադրում են իրենց թանկարժեք աքսեսուարները, գովազդում իրենց շքեղ արտասահմանյան ուղևորությունները։ Մերկացնենք մեր կարիքավոր բնակչության աչքում Իվանիշվիլիի ծառաների փարթամությունն ու գոռոզությունը։ Սա կլինի շատ կարևոր բացահայտում։

Պետք է միասին ամուր կանգնենք, և կհաղթենք», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։