Միխեիլ Սաակաշվիլի. Ես և Լիզա Յասկոն ունենք համատեղ ընտանիք, թող բոլորը իմանան մեր մասին և մեզ երջանկություն մաղթեն
Ես ուզում եմ ասել, որ ես և Լիզան որոշեցինք բոլորին տեղեկացնել, որ մենք միասին ենք, մենք նոր կյանք ենք սկսում, նոր ընտանիք ստեղծում, – ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում տարածված տեսանյութում, որը հրապարակվել է Լիզա Յասկոյի անձնական էջում:
«Ես ուզում եմ ասել, որ ես և Լիզան որոշել ենք բոլորին տեղյակ պահել, որ մենք միասին ենք: Մենք սկսում ենք նոր կյանք, նոր ընտանիք կազմում: Այնպես ստացվեց, որ ես շատ լավ կյանք ունեցա, այս տարիների ընթացքում մենք հանդիպեցինք միմյանց, չնայած նախկին բոլոր հարաբերություններին, որոնց համար շնորհակալ եմ բոլորին: Իհարկե, ես շատ եմ մտածում այդ մասին, բայց այսօր ես և Լիզա Յասկոն միասին ենք: Մենք ունենք համատեղ ընտանիք եւ ցանկանում ենք երջանկություն մաղթել բոլորին, որպեսզի բոլորը հասկանան մեր վիճակը եւ մեզ երջանկություն մաղթեն», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին: