Միխեիլ Սաակաշվիլի. Ես աջակցում եմ Լևան Խաբեշվիլիի հզոր նախաձեռնությանը՝ վճարել 200 հազար դոլար, գումարը կվճարվի ռեժիմի փոփոխությունից հետո
Ես աջակցում եմ Լևան Խաբեշվիլիի նախաձեռնությանը, գումարի վճարումը կկատարվի ռեժիմի փոփոխությունից հետո,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Մենք 200 հազար դոլար կվճարենք Իվանիշվիլիի պատժիչ մարմինների բոլոր ներկայացուցիչներին, եթե նրանք մեզ տրամադրեն ռեժիմի գործունեության վերաբերյալ նյութեր։ Օրինակ՝ նյութեր հանրահավաքի մասնակիցների խոշտանգումների, ինչպես նաև նրանց մասին, ովքեր վայր կդնեն զենքերը և կհրաժարվեն հանրահավաքի մասնակիցների վրա հարձակվելուց։
Իհարկե, գումարի վճարումը կկատարվի ռեժիմի փոփոխությունից հետո, մեկ ամսվա ընթացքում, Իվանիշվիլիի մաֆիայի կողմից գողացված միջոցների վերադարձին զուգահեռ։
Կարծում եմ՝ մարդիկ պետք է հիշեն, որ ես միշտ պահում եմ իմ խոստումները», – գրում է Սաակաշվիլին։
«Ազգային շարժման» անդամ Լևան Խաբեշվիլին հայտարարել է. «Ես դիմում եմ իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցներին, որ նրանք, ովքեր չեն մասնակցի ցուցարարների ցրմանը, կստանան 200 հազար դոլար, և համակարգը բացահայտող մյուս աշխատակիցներին նույնպես պետք է տրվի այս գումարը»։