Միխեիլ Սաակաշվիլի. Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին, իմ գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված
Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Մթավարի» հեռուստաընկերության եթերում:
Ինչպես նշել է Սաակաշվիլին, իր գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված:
«Չունեմ հավակնություն, որ պետք է ծրագրեն իրավապահ գործողություն: Երբեք չեմ միջամտել իրավապահ գործողության մանրամասներին, իմ գործառույթն այն էր, որ Վրաստանի քաղաքացիները լինեին պաշտպանված, ոստիկանությունը լինի արդյունավետ և ոչ կոռումպացված»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով, ոստիկանի աշխատավարձը իմ նախագահությունից հետո չի բարձրացել, «այլև հակառակը, նվազել է դոլլարով»:
«Որպես նախկին նախագահ և մեծ հավանականությամբ մարդ, ով հոկտեմբերի 31-ից հետո կստանձնի Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, չեմ համարում, որ ես պետք է ասեմ ոստիկանին, թե ինչպես գործի»,- նշել է Սաակաշվիլին: