Միխեիլ Սաակաշվիլի. Վրացական հասարակական կազմակերպությունները իրականում միշտ եղել են ռեժիմի հավելվածները. այն հիմարները, ովքեր նրանց ֆինանսավորում են Արևմուտքից, իրականում օգնում են ռեժիմին
«Վրաց երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ասոցիացիա էր, որի նախագահներից մեկը դարձավ «քոցերի» (Վրացական երազանքի) պաշտպանության նախարարը, երկրորդը՝ «քոցերի» խորհրդարանի նախագահը, իսկ երրորդը՝ նույն խորհրդարանի փոխխոսնակը, – այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ վրացական հասարակական կազմակերպությունները հանրության աչքում վստահություն չունեն:
«Ամեն ինչ, ինչ ձեզ անհրաժեշտ է իմանալ վրացական հասարակական կազմակերպությունների մասին. «Վրաց երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» երեկ ասաց, որ Ղարիբաշվիլին հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով:
Դա մի ասոցիացիա էր, որը 14 տարվա ընթացքում մեկ անգամ անգամ նույն բանը չարտաբերեց իմ մասին, և որի նախագահներից մեկը դարձավ «քոցերի» պաշտպանության նախարարը, երկրորդը՝ «քոցերի» խորհրդարանի նախագահը, իսկ երրորդը՝ նույն խորհրդարանի փոխխոսնակը:
Այդ իսկ պատճառով հանրության աչքում նրանց վստահությունը զրո է, և իրականում նրանք միշտ եղել են ռեժիմի հավելվածը: Իսկ այն հիմարները, ովքեր նրանց ֆինանսավորում են Արևմուտքից, իրականում օգնում են ռեժիմին», – գրում է Սաակաշվիլին: