Միխեիլ Սաակաշվիլի. Թուրքմենստան կատարած իմ այցի ժամանակ նրանք ինձ տեղավորեցին Թուրքմենբաշիի նստավայրում՝ իր ոսկեգույն զուգարանով, քանի որ նրանց աչքերում ես ԱՄՆ նախագահի բարեկամն էի, եվրոպական կողմնորոշման խորհրդանիշ
Ինձ Թուրքմենստանում ընդունեցին լավագույն ձևով, տեղավորեցին Թուրքմենբաշիի նստավայրում՝ ոսկե զուգարանով, և շրջեցին Թուրքմենբաշիի մեքենայով, – սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես նշել է Սաակաշվիլին, Թուրքմենստանի աչքերում նա ընկալվում էր որպես եվրոպական կողմնորոշման խորհրդանիշ։
«Աշխաբադի մղձավանջը ինձ հիշեցրեց 2008 թվականին Թուրքմենստան կատարած իմ այցը՝ ներկայիս իշխող կլանի ղեկավարի նախագահական երդմնակալության արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Թուրքմենբաշիի մահից հետո։
Մոտ տասը պետությունների ղեկավարներ էին (Ռուսաստանը ներկայացված էր Նարիշկինի մակարդակով), և ուզում եմ ասել ձեզ, որ ինձ լավագույնս ընդունեցին, ինձ տեղավորեցին Թուրքմենբաշիի նստավայրում՝ ոսկե զուգարանով, ինձ շրջեցին Թուրքմենբաշիի մեքենայով։
Ինչո՞ւ նրանք ինձ այդքան հատուկ վերաբերվեցին։ Որովհետև նրանց աչքերում ես Ամերիկայի նախագահի ընկերն էի, եվրոպական կողմնորոշման խորհրդանիշ», – գրում է Սաակաշվիլին։