Միխեիլ Սաակաշվիլի. Շնորհակալություն Աննա Ֆոտիգային, ով ինձ փորձության մեջ չթողեց
Միխեիլ Սաակաշվիլի. Շնորհակալություն Աննա Ֆոտիգային, ով ինձ փորձության մեջ չթողեց

Շնորհակալություն Աննա Ֆոտիգային, ով ինձ փորձության մեջ չթողեց,- այս մասին դատավարությանը հեռակա մասնակցելիս ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Ցանկանում եմ ողջունել եվրոպացի քաղաքական գործիչ Աննա Ֆոտիգային, ով ներկա է դահլիճում։ Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն ինչի համար, որ դուք չլքեցիք Վրաստանը ամենածանր պահին, ներառելով ինձ այն փորձության մեջ, որի միջով ինձ վրացական իշխանությունն է տանում»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Թբիլիսիի քաղաքային դատարանում Միխեիլ Սաակաշվիլիի գործով այսօրվա դատավարությանը ներկա է նախկին եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան։ Դատավարությունը վերաբերում է բյուջետային միջոցների յուրացմանը։