Միխեիլ Սաակաշվիլի. Սանդրան մնում է իմ կյանքի գլխավոր սերը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում գրառում է կատարել Սանդրա Ռուլովսի վերաբերյալ։
«Սանդրան ամենաբարի և ամենաիմաստուն մարդն է, ում հանդիպելու եմ։ Ես նրան շատ եմ պարտական այն ամենում, ինչին հասել եմ։
Մենք մեծացրել ենք երկու երեխա, ովքեր միմյանցից լավն են՝ Վրաստանի հայրենասեր զավակներ։ Սանդրան մնում է իմ կյանքի գլխավոր սերը, քանի որ դա շատ մեծ սիրո պատմություն էր և իմ անհատականության կարևոր մասնիկը։ Ես իսկապես ցավում եմ բոլոր այն պահերի համար, երբ ցավ եմ պատճառել նրան։ Ապագայում ես ամեն ինչ կանեմ նրա, Էդուարդի ու Նիկոլոզի կողքին կանգնելու համար»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։
Սեպտեմբերի 26-ին Սանդրա Ռուլովսն այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին, որից հետո «Facebook»-ում գրել է. «Ինձնից երկու տարի պահանջվեց, մինչև հոգեբանորեն կարողացա այցելել Միշային։ Այսօր մենք ունեցանք երկար հանդիպում և անկեղծ զրույց։ Մաղթում եմ նրան ազատություն, առողջություն և երջանկություն։ Մենք այլևս միասին չենք»։