Միխեիլ Սաակաշվիլի. Ռուսական «Beeline» ընկերությունը իր վրացական մասնաճյուղի բաժանորդների մի ամբողջ ցուցակ է տրամադրել Գախարիայի կուսակցությանը
Ռուսական «Beeline» ընկերությունը Գախարիայի կուսակցությանը տրամադրել է իր վրացական մասնաճյուղի բաժանորդների մի ամբողջ ցուցակ, – այդ մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքով, այս ընկերությունն այսօր ամբողջությամբ վերահսկվում է ռուսական «Ֆե-Էս-Բե»-ի կողմից:
«Ռուսական «Beeline» ընկերությունը իր վրացական մասնաճյուղից բաժանորդների մի ամբողջ ցուցակ է տրամադրել Գախարիայի կուսակցությանը: Այս ընկերությունն այսօր ամբողջությամբ վերահսկվում է ռուսական «Ֆե-Էս-Բե»-ի կողմից: Նախկինում այնտեղ կար վրացական մասնաբաժին, սակայն, ըստ «Ֆե-Էս-Բե»-ի, Իվանիշվիլիի օրոք, վրացական այս մասնաբաժինը ամբողջությամբ գնվել էր Մոսկվայից ռուսների կողմից վերահսկվող գործարարների կողմից: Հետաքրքիր է Վրաստանի նախընտրական քարոզարշավին նման ուղղակի մասնակցությունը», – գրել է Սաակաշվիլին: